ABCMEDIA
Ռուս խաղաղապահները խոստացել են փորձել օգնել Հելենի դին Արցախ տեղափոխելու հարցում. «Արցախպրես»

Ռուս խաղաղապահները խոստացել են փորձել օգնել Հելենի դին Արցախ տեղափոխելու հարցում. «Արցախպրես»

Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած վտովթարից մահացած Հելեն
Դադայանի ընտանիքը հանդիպել է ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովին.
տեղեկացնում է «Արցախպրեսը»։

«Մեզ ասաց, որ եթե ԿԽՄԿ-ն պատասխան չտա, իրենք կփորձեն աճյունը
տեղափոխել։ Եթե այդ տարբերակն էլ չստացվի, ասացին, որ կբանակցեն, որպեսզի ծնողները
գնան ու մասնակցեն Հելենի հուղարկավորությանը Հայաստանում», – ասել է Հելենի եղբայր
Նվերը։

ԿԽՄԿ-ն ընտանիքին հայտնել է, որ Ադրբեջանից պատասխանի են սպասում։