ABCMEDIA
Արցախի նախագահը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության անդամների հետ

Արցախի նախագահը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության անդամների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը
օգոստոսի 19-ին հանդիպել է Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների
հարազատների միության մի խումբ անդամների հետ:

Հարությունյանը ներկայացրել է Արցախի ապաշրջափակման ուղղությամբ իշխանությունների կողմից
ձեռնարկվող քայլերը, խոսել հնարավոր զարգացումներից: Երկրի ղեկավարը պատասխանել է հանդիպման
մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին արտաքին ու ներքին հարթակներում տեղի
ունեցած վերջին իրադարձություններին և առաջիկա անելիքներին: