06 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանից արտաքսվել է ՀՀ քաղաքացի

Վրաստանից արտաքսվել է ՀՀ քաղաքացի

Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցներն արտաքսել են 25 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների․ հայտնում է Միգրացիայի ծառայությունը։

ՆԳՆ-ի տվյալներով՝ վերջին օրերին տեղի ունեցած միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Հայաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Նիգերիայի, Չինաստանի, Պակիստանի, Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիներ։

Արտաքսված անձանց արգելվում է մուտք գործել հանրապետություն։ Վերջերս Վրաստանը ակտիվորեն պայքարում է անօրինական միգրանտների դեմ։ Երկրի խորհրդարանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը՝ պարզեցնելով արտաքսման ընթացակարգերը, ինչպես նաև խուզարկելով միգրանտներին։

Ռազմագերիներ