ABCMEDIA
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել կառավարությունում

Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել կառավարությունում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հրավիրել
է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ԱՀ կառավարության անդամները,
պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները, դատական ու իրավապահ համակարգի ղեկավար
կազմի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության պատճառով Արցախի Հանրապետության
առջև ծառացած մարտահրավերները և դրանց դիմագրավման ուղղությամբ իշխանությունների քայլերը:
Խորացող հումանիտար աղետի հետևանքների վերաբերյալ տեղեկություններ են հաղորդել պետական
նախարար Գուրգեն Ներսիսյանը, առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը, գյուղատնտեսության
նախարար Գեորգի Հայրիյանը:

Նախագահ Հարությունյանը, ներկայացնելով արտաքին քաղաքական դաշտում վերջին զարգացումները,
ընդգծել է Արցախի շուրջ տեղի ունեցող միջազգային գործընթացների կարևորությունը առկա
մարտահրավերների հաղթահարման հարցում:

Մի շարք հրատապ խնդիրների
վերաբերյալ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել: Նախագահը համապատասխան գերատեսչությունների
ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ», – ասված է մամու;ի ծառայության տարածած
հաղորդագրության մեջ։