ABCMEDIA
Բողոքի ակցիա ԿԽՄԿ գրասենյակի դիմաց․ արցախցի երիտասարդները՝ ԿԽՄԿ աշխատակցին թույլ չտվեցին դուրս գալ շենքից

Բողոքի ակցիա ԿԽՄԿ գրասենյակի դիմաց․ արցախցի երիտասարդները՝ ԿԽՄԿ աշխատակցին թույլ չտվեցին դուրս գալ շենքից

Այսօր մի խումբ երիտասարդներ հավաքվել են Հայաստանում
ԿԽՄԿ գրասենյակի դիմաց և կառույցից պահանջում են ապահովել վթարի հետևանքով զոհված
21-ամյա Հելեն Դադայանի մարմնի տեղափոխությունը Արցախի Հանրապետություն։

Ակցիայի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների ու ԿԽՄԿ աշխատակցի միջև։
Այն ժամանակ, երբ երիտասարդները որոշում էին կայացրել արգելափակելու ԿԽՄԿ շենքի մուտքը՝
կազմակերպության աշխատակիցներից մեկը փորձել է դուրս գալ՝ հայտնելով, որ աշխատանքային
օրվա ավարտին ցանկանում է տուն գնալ։

Արցախցի երիտասարդները թույլ չեն տվել աշխատակցին դուրս գալ շենքից՝ հայտարարելով,
որ իրենք ևս ամիսներ շարունակ չեն կարողանում գնալ տուն ու տեսնել իրենց հարազատներին։
ԿԽՄԿ ներկայացուցչի և երիտասարդների միջև վեճ է սկսվել։

«Ես նույնպես ցանկանում եմ գնալ իմ տուն։ Ես իմ մորն ու եղբորը չեմ տեսել՝ երկու տարի»,-
ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, ինչին ի պատասխան ԿԽՄԿ ներկայացուցիչն ասաց, որ իրենք
անում են հնարավորը՝ իրենց իրավասությունների սահմաններում։ Աշխատակցին, երիտասարդներն
այդպես էլ թույլ չտվեցին դուրս գալ շենքից։