ABCMEDIA
Ամուլսարի ծրագիրը ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում․ ԱՄՆ դեսպանն այցելել է Ջերմուկ

Ամուլսարի ծրագիրը ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում․ ԱՄՆ դեսպանն այցելել է Ջերմուկ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Ջերմուկ համայնքի ղեկավարի
հետ այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին։

«Ամուլսարի ծրագիրը ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում,
և մենք հպարտ ենք, որ դրանով այստեղ ներդրվում են հանքարդյունահանման արևմտյան ստանդարտները։
Միացյալ Նահագներն աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինչպես նաև ամերիկյան
ընկերությունների և ներդրողների կողմից հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտներում
ներգրավվելու հնարավորություններին»,-ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։