ABCMEDIA
Արցախից Հայաստան է տեղափոխվել 11 բուժառու

Արցախից Հայաստան է տեղափոխվել 11 բուժառու

Այսօր՝ օգոստոսի 18-ին, Արցախից 11 բուժառու ուղեկցողների հետ միասին
անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային
կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել
9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում
ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։