
Բերձորի միջանցքի բացումը անհետաձգելի հրամայական պետք է դառնա միջազգային համայնքի համար. Արամ Ա կաթողիկոս
Բերձորի միջանցքի բացումը անհետաձգելի հրամայական պետք է դառնա միջազգային համայնքի
համար: Այս մասին ասել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը՝ հյուընկալվելով Լիբանանում
Կանադայի դեսպանին:
Ի պատիվ Հայրապետի պաշտոնական ճաշ է տրվել, որին ներկա են եղել նաև այլ դեսպաններ:
Հյուրասիրության ընթացքում 2 հիմնական հարց է քննարկվել՝ Լիբանանում նախագահական ընտրությունները
և Արցախի հարցը:
Արցախի հարցին անդրադառնալով
կաթողիկոսը շեշտել է Բերձորի միջանցքի անհապաղ վերաբացման անհրաժեշտությունը, որի պատճառով 120 հազար հայեր վտանգված են: Կաթողիկոսը նաև ընդգծել
է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հրամայականը եւ հույս հայտնել, որ
այս ուղղությամբ միջազգային համայնքը իր գործնական
աջակցությունը ցույց կտա: