09 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բերձորի միջանցքի բացումը անհետաձգելի հրամայական պետք է դառնա միջազգային համայնքի համար. Արամ Ա կաթողիկոս

Բերձորի միջանցքի բացումը անհետաձգելի հրամայական պետք է դառնա միջազգային համայնքի համար. Արամ Ա կաթողիկոս

Բերձորի միջանցքի բացումը անհետաձգելի հրամայական պետք է դառնա միջազգային համայնքի
համար: Այս մասին ասել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը՝ հյուընկալվելով Լիբանանում
Կանադայի դեսպանին:

 Ի պատիվ Հայրապետի պաշտոնական ճաշ է տրվել, որին ներկա են եղել նաև այլ դեսպաններ:
Հյուրասիրության ընթացքում 2 հիմնական հարց է քննարկվել՝ Լիբանանում նախագահական ընտրությունները
և Արցախի հարցը:

 Արցախի հարցին անդրադառնալով
կաթողիկոսը շեշտել է Բերձորի միջանցքի անհապաղ վերաբացման անհրաժեշտությունը, որի պատճառով  120 հազար հայեր վտանգված են: Կաթողիկոսը նաև ընդգծել
է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հրամայականը եւ հույս հայտնել, որ
այս ուղղությամբ միջազգային  համայնքը իր գործնական
աջակցությունը ցույց կտա:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026