ABCMEDIA
Ինչու՞ ՄԱԿ-ում սրությամբ չդրվեց հումանիտար օդային միջանցքի հարցը․ Վահե Հովհաննիսյան

Ինչու՞ ՄԱԿ-ում սրությամբ չդրվեց հումանիտար օդային միջանցքի հարցը․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր»
խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն
իր
ֆեյսբուքյան էջում
անդրադարձել է Արցախում հումանիտար
ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին
։


«
Այսօր ամբողջ օրը մարդիկ իրար հարցնում են, թե ի´նչ կատարվեց երեկ ՄԱԿ ԱԽ նիստում։

Ոչ ոք հասարակությանը չի ասում ոչ մի բառ։ Իշխանությունը չի ասում՝ ի´նչ սպասելիքներ
ուներ, ի´նչ ստացավ և ի´նչ ակնկալիքներ ունի։ Իսկ իրականությունը նույնն է՝ շրջափակում,
սննդի և դեղորայքի սուր պակաս։

Ընդդիմությունը, որպես ինստիտուտ, նույնպես լռում է։ Որոշ անհատներ փորձում են
ինչ-որ բան ձևակերպել, բայց դա ամեն դեպքում անհատական տեսակետ է, և որպես այդպիսին
չի կարող տրամադրություններ ստեղծել կամ մեծ հասարակության համար քիչ թե շատ համոզիչ
պատասխան լինել։

Արձագանք չկա նաև Արցախից, թեև, կարծում եմ, անպայման պետք է լիներ։

Տպավորություն է, թե ինչ-որ պայմանավորվածություն է վերջին պահին  խախտվել է կամ գուցե ձեռք չէր բերվել ընդհանրապես,
այդ պատճառով էլ որևէ փաստաթուղթ չծնվեց։

ՄԱԿ ԱԽ նիստը չի կարելի համարել տապալում և չի կարելի համարել ձեռքբերում։ Գնահատականը
կախված է հետագա քայլերից. Հայաստանը և Արցախը կարող են գրագետ քայլերի դեպքում ապագայում
ստանալ շահեկան զարգացում, և նույն կերպ՝ սխալների և ապաշնորհության պարագայում ստանալ
վատ սցենարներ։

Լուրջ աշխատանք պիտի տարվեր հատկապես այսպես կոչված BRICS-ի երկրների հետ, սակայն
առնվազն Բրազիլիայի տարօրինակ ելույթը ցույց տվեց, որ անգամ ավանդաբար պրոհայկական
դիրքորոշում ունեցող երկիրն այս անգամ այլ կերպ է տրամադրված։

Մի հարց ես ինքս ունեմ. ինչո՞ւ Հայաստանը չէր աշխատել այլ պետությունների հետ՝
բարձրացնելու համար հումանիտար և քաղաքացիական անձանց տեղաշարժի նպատակներով օդային
հաղորդակցության մեկնարկը Արցախի և արտաքին աշխարհի միջև։

Ավելի լավ պահ, ավելի լավ հարթակ օդային հաղորդակցության թեման սրելու համար դժվար
է գտնել», – գրել է Հովհաննիսյանը։