
Ադրբեջանական կողմը օրվա ընթացքում երկրորդ անգամ կրակ է բացել Սարուշենում աշխատող կոմբայնի ուղղությամբ
Օգոստոսի 17- ին, ժամը 17:00-ի սահմաններում ադրբեջանական
զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը’ օրվա ընթացքում երկրորդ
անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի
ուղղությամբ, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ակնհայտ է, որ պարբերաբար փորձելով խափանել հացահատիկի բերքահավաքը,
ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում
առաջացած հումանիտար աղետը» ,- նշվում է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ։