ABCMEDIA
Ադրբեջանական կողմը օրվա ընթացքում երկրորդ անգամ կրակ է բացել Սարուշենում աշխատող կոմբայնի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը օրվա ընթացքում երկրորդ անգամ կրակ է բացել Սարուշենում աշխատող կոմբայնի ուղղությամբ

Օգոստոսի 17- ին, ժամը 17:00-ի սահմաններում   ադրբեջանական
զինուժը Ասկերանի շրջանում խախտել է   հրադադարը’  օրվա ընթացքում երկրորդ
անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի  դաշտերում աշխատող կոմբայնի
ուղղությամբ, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ակնհայտ է, որ պարբերաբար փորձելով խափանել հացահատիկի բերքահավաքը,
ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել  շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում 
առաջացած հումանիտար աղետը» ,- նշվում է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ։