ABCMEDIA
Մի խումբ հայտնի երաժիշտներ և մշակութային գործիչներ բաց նամակով դիմել են ՀՀ պետական մարմիններին՝ Արմեն և Սերգեյ Սմբատյանների խափանման միջոցը վերանայելու խնդրանքով

Մի խումբ հայտնի երաժիշտներ և մշակութային գործիչներ բաց նամակով դիմել են ՀՀ պետական մարմիններին՝ Արմեն և Սերգեյ Սմբատյանների խափանման միջոցը վերանայելու խնդրանքով

Արմեն և Սերգեյ Սմբատյանների խափանման միջոցը
վերանայելու խնդրանքով մի խումբ հայտնի երաժիշտներ և մշակութային գործիչներ բաց նամակով
դիմել են ՀՀ պետական մարմիններին։

«Խափանման ամենածանր միջոցի կիրառումը չարդարացված դաժան է Արմեն
և Սերգեյ Սմբատյանների համար, քանի որ երկու գործիչներն էլ որևէ վտանգ չեն սպառնում
հանրությանը և իրենց երկրի շահերին», –  նշված է բաց նամակում, որի տակ ստորագրել
են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Բաշմետը, օպերային դիվա Մարիա Գուլեգինան, դաշնակահար
Ալեքսանդր Ռոմանովսկին, օպերային երգչուհի, ՌԴ վաստակավոր արտիստ Վերոնիկա Ջիոևան,
դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան, Deutsche Grammophon-ի  ջութակահար
Դանիել Լոզակովիչը։

Նրանք ընդգծում են, որ խորապես անհանգստացած են՝ լսելով իրենց գործընկերների
նկատմամբ մեղադրանքի առաջադրման և կալանավորման մասին լուրը։

«Արմեն և Սերգեյ Սմբատյաններն ականավոր պրոֆեսիոնալներ են, նրանցից
յուրաքանչյուրն իր ոլորտում ունեցել է անվիճելի ներդրում Հայաստանի մշակութային և հասարակական
կյանքում։ Նրանց անունները հայտնի են ոչ միայն հայրենի երկրի հանրությանը, այլև ՀՀ
սահմաններից դուրս»,-ասվում է նամակում։