28 Դեկ
2024
5.3° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերեվարված զինծառայողի հարցով ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ

Գերեվարված զինծառայողի հարցով ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ

Երեկ Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի հարցով ՀՀ կառավարությունը
դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց
կիրառելու պահանջով:

Այս մասին հայտնել է՝ Միջազգային իրավական
հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ԶՈՒ-ն հայտարարել
էր, թե իբր սահմանագոտու արևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել,
և որի «գործողությունները հաջողվել է կասեցնել կրակային աջակցմամբ»։ ՀՀ ՊՆ-ն տարածել
էր տեսանյութ, որով հերքել էր Ադրբեջանի արած հայտարարությունը։ Տեսանյութում երևում
է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում ադրբեջանական կողմում
հայտնված պահեստազորային Գագիկ Ոսկանյանին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում
և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ։