
Լավրովը Միրզոյանի հետ զրույցում նշել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար սուր իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման կարևորությունը
Օգոստոսի 16-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը
հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի
հետ, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից։
Նախարարները ի թիվս այլ հարցերի
քննարկել են Արցախում առկա իրավիճակը։
«Ընդգծվել է, որ կարգավորման շահերից ելնելով սկզբունքորեն
կարևոր է կենտրոնանալ «տեղում» փոխադարձ ընդունելի գործնական քայլերի համաձայնեցման
վրա։ Այս ուղղությամբ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանավեճերի հեռանկարների վերաբերյալ», – ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։