ABCMEDIA
Լավրովը Միրզոյանի հետ զրույցում նշել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար սուր իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման կարևորությունը

Լավրովը Միրզոյանի հետ զրույցում նշել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար սուր իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման կարևորությունը

Օգոստոսի 16-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը
հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար
Արարատ Միրզոյանի
հետ
, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից։

 Նախարարները ի թիվս այլ հարցերի
քննարկել են Արցախում առկա իրավիճակը։

 «Ընդգծվել է, որ կարգավորման շահերից ելնելով սկզբունքորեն
կարևոր է կենտրոնանալ «տեղում» փոխադարձ ընդունելի գործնական քայլերի համաձայնեցման
վրա։ Այս ուղղությամբ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանավեճերի հեռանկարների վերաբերյալ», –  ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։