09 Հուն
2025
-0.8° c ԵՐԵՎԱՆ
0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավետիք Չալաբյանի գործով դատավճիռը դատախազի խնդրանքով հետաձգվել է

Ավետիք Չալաբյանի գործով դատավճիռը դատախազի խնդրանքով հետաձգվել է

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի գործով դատավճիռը
դատախազի խնդրանքով հետաձգվել է։

«Ինձ համար անակնկալ էր դատական նիստի հետաձգումը։ Ենթադրում էի,
որ այսօր կլինի եզրափակիչ նիստը, որի ընթացքում կքննարկեին պատժի հարցերը», – լրագրողների
հետ զրույցում ասել է Չալաբյանը։

Թե ինչու հետաձգվեց նիստը՝ Չալաբյանն ասել չի կարող.

«Անկեղծ ասած՝ մեզ համար անակնկալ էր, որ այսօր մեղադրող կողմը
հրաժարվեց ելույթ ունենալուց։ Ենթադրում եմ, որ իրենց համար էլ անհասկանալի հարցեր
կան, քանի որ այս դատական գործն ունի նաև մեկնաբանությունների խնդիր։ Կարծում եմ, որ
մեղադրական կողմը խնդիր ունի հասկանալու, թե ինչպես ձևակերպել պատժի պահանջը»։

Նա նաև հայտնել է, որ հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի
13-ին։