ABCMEDIA
Ադրբեջանի գործողությունները ՀՀ-ին օրինական իրավունք են տալիս ետ կանգնել իրենց ոչ հայանպաստ հայտարարություններից․ «Հայաստան» դաշինք

Ադրբեջանի գործողությունները ՀՀ-ին օրինական իրավունք են տալիս ետ կանգնել իրենց ոչ հայանպաստ հայտարարություններից․ «Հայաստան» դաշինք

Նշվում է, որ քանի դեռ չի վերականգնվել Լաչինի միջանցքի լիարժեք
գործունեությունը, հակամարտության քաղաքական կարգավորման արդյունավետ քննարկում հնարավոր
չէ․
ասված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին ընդառաջ «Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրության
մեջ։

«Միջազգային հանրությունը պետք է ճանաչի և դատապարտի այն փաստը,
որ Ադրբեջանը լիովին անտեսում է միջազգային դատական ​​ատյանների որոշումները և գտնի
արդյունավետ մեխանիզմներ՝ ստիպելու Ադրբեջանին կատարել դրանք»,-ասված է հայտարարության
մեջ։

«Հայաստան» դաշինքն ընդգծել է՝ Հայաստանի համար պետք է կարմիր գիծ
հանդիսանան Արցախի հայերի՝ որպես Ադրբեջանի կազմում բնակվող էթնիկ փոքրամասնության
արձանագրումը և նույնիսկ Լաչինի միջանցքի բացման դիմաց Արցախի ժողովրդի ինքնորոշման
իրավունքի որևէ սահմանափակում։

«Ադրբեջանի գործողությունները օրինական իրավունք են տալիս հայկական
կողմին ետ կանգնել առայսօր իրենց կողմից արված ոչ հայանպաստ և Արցախի ինքնորոշման իրավունքը
սահմանափակող հայտարարություններից, փոխել այսօրվա բանակցությունների վտանգավոր նարատիվը
և կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի հիմնարար իրավունքների իրացման և անվտանգության
ապահովման վրա»,-ասված է Դաշինքի տարածած հաղորդագրության տեքստում։