ABCMEDIA
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկը գործուղվել է Լաչինի միջանցք

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկը գործուղվել է Լաչինի միջանցք

ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին իր անձնական ներկայացուցիչ
Անջեյ Կասպրչիկին գործուղել է Լաչինի միջանցք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և իրեն
զեկուցելու համար։

«Կրկնում եմ կոչս՝ ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Պետք
է բացվեն այլ ճանապարհներ ևս, գերակայեն մարդասիրական ասպեկտները։ Քաղաքական հարցերի
շուրջ երկխոսությունը պետք է շարունակվի, ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել դրան»,- գրել է
Օսմանին։