26 Սեպ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը Փաշինյանի վերընտրվելու շանսն է․ Արցախի պետնախարար

Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը Փաշինյանի վերընտրվելու շանսն է․ Արցախի պետնախարար

Օգոստոսի 8-ին նախաստորագրված հռչակագրով փորձում են լեգիտիմացնել Արցախում տեղի ունեցած ցեղասպանական գործողություններն ու էթնիկ զտումը․ ABC media-ին ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման ադրբեջանական առաջարկին՝ Իսկանդարյանը ընդգծել է՝ այդպիսով միջազգային օրակարգից դուրս են բերում Արցախի հարցը։

«Նրանք ԵԱՀԿ Միսկի խմբի լուծարմամբ փակում են Արցախի հարցը։ Այդ հռչակագրում խոսք չկա մեր վերադարձի մասին։ Մենք տեսանք, որ լրագրողի հարցն անպատասխան մնաց։ Բացի այդ՝ այդ հռչակագրում չկան միջազգային կոնֆլիկտների լուծման արդարության չափանիշներ։ Ես կարծում եմ՝ այդ փաստաթուղթը Փաշինյանը գործածելու է վերընտրվելու համար։ Սա շոու էր ինձ համար»,- ասել է Իսկանդարյանը։

Ի՞նչ քայլեր են ձեռնարկում Արցախի խորհրդարանը, պետական կառույցները հարցին, Իսկանդարյանն ասել է, որ մշակում են քայլեր, որոնց մասին այս պահին խոսելը ճիշտ չէ։

«Մեր հայրենակիցների վիճակը օր օրի վատթարանում է։ Ինձ հարյուրավոր արցախցիներ են դիմում՝ սոցիալական ամենատարբեր հարցերով։ Փորձում ենք նրանց օգնելու համար միջոցներ գտնել։ Բայց նշեմ, որ տեղահանված արցախցիները Հայաստանի Հանրապետության խնամակալության տակ են, որոնց կենսական պայմանները ապահովելու համար Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի»,- ասել է Իսկանդարյանը։ 

Ռազմագերիներ