
Իրանն արձագանքել է «Զանգեզուրի միջանցքի» հարցի լուծմանը՝ շեշտելով անվտանգության կարևորությունը
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը դուրս եկավ օրակարգից այն ժամանակ, երբ Երևանն ու Բաքուն վերջերս ստորագրեցին փաստաթուղթ։ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթիմա Մոհաջերանին նշել է, որ արտատարածքային միջանցքի ծրագրի չեղյալ հայտարարումը հիմնական փոփոխություններից մեկն էր. փոխարենը՝ Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո կբացվի տարանցիկ ճանապարհ, ինչը համարում է «դրական և ողջամիտ» փոփոխություն։
Միաժամանակ Մոհաջերանին զգուշացրել է, որ արտաքին ուժերի միջամտությունը կարող է երկարաժամկետ բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության վրա։