ABCMEDIA
Ամերիկացի սենատորները  ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչին կոչ են արել կոշտ դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի նկատմամբ

Ամերիկացի սենատորները ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչին կոչ են արել կոշտ դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի նկատմամբ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի
նախագահ Բոբ Մենենդեսն ու սենատոր Ալեքս Պադիլլան պաշտոնական նամակ են հղել ՄԱԿ–ի Անվտանգության
խորհրդում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին Լեռնային Ղարաբաղի հարցով՝
 հորդորելով  կոշտ դիրքորոշում որդեգրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի
նիստում և հասցեագրել ԼՂ-ում տիրող հումանիտար ճգնաժամը:

Նրանք հիշեցրել են, որ Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան դարեր շարունակ
այնտեղ ապրած հայ համայնքի էթնիկ զտման փորձ: Մենենդեսն ու Պադիլլան կոչ են արել ԱՄՆ
մշտական ներկայացուցչին համագործակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամների
հետ, որպեսզի ճնշում գործադրեն Ադրբեջանի կառավարության վրա՝ ԼՂ շրջափակումը վերացնելու
և կանխելու Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտմանն ուղղված համակարգված ջանքերը։
Նրանք կոչ են արել նաև բանաձև ընդունել շրջափակման դադարեցման վերաբերյալ։