ABCMEDIA
ՀՀ իշխանությունների մտքով անգամ չպետք է անցնի Արցախի կարգավիճակի հարցով առևտրի մեջ մտնել Ադրբեջանի հետ․ Օսկանյան

ՀՀ իշխանությունների մտքով անգամ չպետք է անցնի Արցախի կարգավիճակի հարցով առևտրի մեջ մտնել Ադրբեջանի հետ․ Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը  ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ
ժամանակը հասունացել էր Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստ գումարելու
պահանջ բարձրացնելու համար, սակայն նիստում կարող են լինել այլ զարգացումներ։

«Ուստի ՀՀ պատվիրակությունը Նյու-Յորքում պետք է կարողանա հսկողության տակ պահել ամբողջ
գործընթացը, որ այն հանկարծ Հայաստանի ձեռքերից դուրս չգա»,-ասել է Օսկանյանը։

Օսկանյանը նշել է նաև Հայաստանի համար գլխավոր վտանգը․

«Հավատացեք, Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ ԱԽ կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու,
ամրագրելու դիմաց բացել Լաչինի միջանցքը։ Ադրբեջանը կմտնի նման առևտրի մեջ։ Հանկարծ
Հայաստանի իշխանությունների մտքով նույնիսկ չանցնի՝ մտնել նման առևտրի մեջ։ Սա վերջ
կդնի ամեն ինչին»,- զգուշացրել է Օսկանյանը։