ABCMEDIA
Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալները կընդլայնվեն և կավելացվեն․ իրանական կազմակերպությունը հայտարարել է նոր պայմանագիր կնքելու մասին

Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալները կընդլայնվեն և կավելացվեն․ իրանական կազմակերպությունը հայտարարել է նոր պայմանագիր կնքելու մասին

Իրանական նավթային ընկերությունը հայտարարել է երկու երկրների պաշտոնյաների միջև
Հայաստան իրանական գազի արտահանման ծավալների մեծացմանն ուղղված համաձայնագրի ստորագրման
մասին, գրում է
Irna գործակալությունը։

Պաշտոնական պայմանագիրը ստորագրվել է Երևանում՝ նավթի փոխնախարար և Իրանի գազի ազգային
ընկերության գլխավոր տնօրեն Մաջիդ Չեգենիի, ՋԷԿ-ի տնօրեն Արամ Ղազարյանի, ՀՀ տարածքային
կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիի
ներկայությամբ։

Պայմանագրի համաձայն՝ ավելացել են դեպի Հայաստան գազի արտահանման ծավալները, գազի փոխարժեքը
էլեկտրաէներգիայի դիմաց ճշգրտվել է հօգուտ Իրանի գազի ազգային ընկերության, իսկ պայմանագիրը
երկարաձգվել է մինչև 2030 թվականը։

Իրանից Հայաստան արտահանող գազատարը տարեկան կարող է Հայաստան տեղափոխել ավելի քան
մեկ միլիարդ խորանարդ մետր բնական գազ, իսկ շահագործման ընթացքում օգտագործվել է գծի
թողունակության միայն մեկ երրորդը։