ABCMEDIA
Ոչ մի պարեկ կրակոցի թիրախում չի եղել․ ԵՄ առաքելությունը հերքում է տարածել

Ոչ մի պարեկ կրակոցի թիրախում չի եղել․ ԵՄ առաքելությունը հերքում է տարածել

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել է ՀՀ ՊՆ-ի տեղեկությունը՝
ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ԵՄ դիտորդներին թիրախավորելու վերաբերյալ։

«EUMA-ի ոչ մի պարեկ կրակոցի թիրախ չի եղել։
Մենք զեկուցում ենք Բրյուսել ռազմական զարգացումների, այդ թվում՝ մեր պատասխանատվության
գոտում կրակոցների դեպքերի մասին», – ասված է առաքելության միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկություն
էր տարածել այն մասին, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ԵՄ դիտորդների
և նրանց գտեղափոխող մեքենայի ուղղությամբ։