20 Նոյ
2024
8.2° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մաղթում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում. Թուրքիայի ԱԳՆ

Մաղթում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարարությունը ողջունել է Ադրբեջանի նախագահի
աշխատակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարությունը՝ գերիների
ազատ արձակման վերաբերյալ։

«Ողջունում ենք երկու երկրի միջև վստահության ամրապնդմանն ուղղված
որոշ կոնկրետ քայլեր ձեռնարկելու որոշումը և աջակցում վստահության ամրապնդմանն ուղղված
լրացուցիչ քայլերի շուրջ քննարկումները շարունակելու որոշմանը։ Մաղթում ենք Ադրբեջանի
և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում, որը կդառնա Հարավային
Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատման գործընթացում առանցքային իրադարձություններից
մեկը», – ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել Ադրբեջանում պահվող
32 ռազմագերիների և Հայաստանում պահվող 2 ադրբեջանցի զինծառայողների փոխանակության
վերաբերյալ։