25 Օգս
2025
27° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ. նոր մանրամասներ՝ Ջրվեժի սպունգի արտադրամասում բռնկված հրդեհի վերաբերյալ

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ. նոր մանրամասներ՝ Ջրվեժի սպունգի արտադրամասում բռնկված հրդեհի վերաբերյալ

Օգոստոսի 25-ին, ժամը 16։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սպունգի արտադրամասի (3000 քմ) պահեստում և բակային հատվածում. այրվել են շինանյութ, շինանյութի հումք և սպունգ։ Օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի սպունգի հումքով լի տակառներ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։

Օգնության են մեկնել Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։17-ին, մարվել՝ 19։16-ին:

Ռազմագերիներ