ABCMEDIA
Սևանա լճում խեղդվել է ՀՀ-ում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը

Սևանա լճում խեղդվել է ՀՀ-ում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Հայաստանում երկրի գործերի
ժամանակավոր հավատարմատար Օլեքսանդր Սենչենկոյի մահվան մասին տեղեկությունը
,
նա խեղդվել է Սևանա լճում։

«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը խոր վշտով հայտնում է 2023 թվականի օգոստոսի
13-ին փորձառու և բարձր որակավորում ունեցող դիվանագետ, Հայաստանում Ուկրաինայի գործերի
ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Անատոլևիչ Սենչենկոյի ողբերգական մահվան մասին»,-
ասված է նախարարության հաղորդագրության մեջ։ .

Ավելի վաղ Հայաստանի ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ օգոստոսի 13-ի երեկոյան փրկարարներն
ահազանգ են ստացել Սևանա լճի ափից 25 մետր հեռավորության վրա լողալիս անհետացած տղամարդու
մասին։ Գործակալության տվյալներով՝ մոտ 1,5 մ խորությունից փրկարարները նրան դուրս
են բերել ջրից ու ափ բերել, որտեղ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են նրա մահը։
Ավելի ուշ հաստատվել է, որ ջրահեղձ եղած քաղաքացին Հայաստանում Ուկրաինայի գործերի
ժամանակավոր հավատարմատարն է։