ABCMEDIA
#ԳործԿա․ պահանջվում է քաղաքապետ

#ԳործԿա․ պահանջվում է քաղաքապետ

Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի մեկնարկը նախատեսված է օգոստոսի 23-ից, սակայն քաղաքական ուժերը վաղուց արդեն սկսել են այն։ 

Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 13 կուսակցություն և 1 քաղաքական դաշինք։ Դրանք են՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։