ABCMEDIA
Արցախում կրկին հացի սղություն է արձանագրվելու․ ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ

Արցախում կրկին հացի սղություն է արձանագրվելու․ ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ

Առաջիկա օրերին Արցախում կրկին հացի սղություն է արձանագրվելու։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում տալով ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության
հիմնադրամին։

«Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը և որոշ
այլ հիմնախնդիրներ՝ առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն:
Պատկան մարմինները հնարավորինս անում են խնդիրն արագորեն շտկելու ուղղությամբ, և մի
քանի օրվա մեջ ալյուրի անհրաժեշտ ծավալի մատակարարումը կվերականգնվի:

Խնդրում ենք հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները և օգտագործել հացեղեն»,
– ասված է հաղորդագրության մեջ։