ABCMEDIA
Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, որը կարող է տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի սահմանի ամբողջ երկայնքով․ ադրբեջանագետ

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, որը կարող է տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի սահմանի ամբողջ երկայնքով․ ադրբեջանագետ

Ադրբեջանը վստահաբար հստակ հող է նախապատրաստում մասշտաբային ռազմական
ագրեսիա սկսելու համար․ այս մասին ABC Media-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արամ Փոլադյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է ու կեղծ տեսանյութեր է տարածել
հայկական կողմում զենքերի կուտակումների, իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին,
ինչը հայկական կողմն արդեն հերքել է։

Ադրբեջանագետի խոսքով՝ բանակն ու անվտանգային կառուցները պետք է
անեն մեկ բան՝ ամեն րոպե պատրաստվեն պատերազմի, որն, ամենայն հավանականությամբ, տեղի
կունենա Հայաստանի ու Արցախի սահմանի ամբողջ երկայնքով։

«Չեմ կարող ասել, որ երկարաժամկետ պատերազմ կլինի, բայց կարող եմ
ամենայն վստահությամբ շեշտել, որ ընտրել են ռազմավարություն՝ պարբերաբար հրահրել դիրքային
մեծ մարտեր»։

Մանրամասները՝ տեսանյութում։