ABCMEDIA
ՌԴ փոխարտգործնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքում և Արցախի շուրջ

ՌԴ փոխարտգործնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքում և Արցախի շուրջ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն
ընդունել է Ռուսաստանում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին։

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ հանգամանալից
զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի հրատապ հարցերը՝ ներառյալ քաղաքական
երկխոսության առաջմղումը բոլոր մակարդակներում և տնտեսական կապերի ամրապնդումը։

Քննարկվել է իրավիճակի զարգացումն Արցախում և, հատկապես, Լաչինի
միջացքում։ Հաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին Ռուսաստանի,
Հայաստանի և Ադբեջանի ղեկավարների 2020-2022թթ. պայմանավորվածությունների ողջ համալիրն
անշեղորեն իրագործելու կարևորությունը։