ABCMEDIA
Ահաբեկչություն է տեղի ունեցել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Շահ Չերաղ դամբարանում. կա զոհ

Ահաբեկչություն է տեղի ունեցել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Շահ Չերաղ դամբարանում. կա զոհ

Ահաբեկչություն է տեղի  ունեցել Իրանի Ֆարս նահանգի Շահ Չերաղ դամբարանում, որը գտնվում է Իսլամական Հանրապետության հարավ-արևմուտքում: Այս մասին գրում է IRNA գործակալությունը։ 

Տարածաշրջանի փոխնահանգապետ Իսմայիլ Սաֆլիի խոսքերով՝ առնվազն 8 մարդ վիրավորվել է։ «Այս գիշեր ահաբեկիչը հրազենով ներխուժել է Շահ Չերաղ դամբարան և մուտքի մոտ սկսել կրակել ուխտավորների ու սպասավորների վրա։ 1 մարդ զոհվել է, ևս 8-ը վիրավորվել են»,- տեղեկացրել է Սաֆլին։ 

Նա նշել է, որ բոլոր տուժածները տեղափոխվել են բուժհաստատություններ, նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում։

Փոխնահանգապետի խոսքերով՝ ուժայինները ձերբակալել են ահաբեկչին եւ հարցաքննում են նրան։ Սաֆլին ընդգծել է, որ իրավիճակը իրենց վերահսկողության տակ է։

Tasnim գործակալության տվյալներով՝ երկու զինյալ փորձել են ներխուժել մզկիթի տարածք, նրանցից մեկը ձերբակալվել է, երկրորդին հայտնաբերելու ջանքերը շարունակվում են: