ABCMEDIA
Լա Մանշում միգրանտներ տեղափոխող նավակի շրջվելու հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել

Լա Մանշում միգրանտներ տեղափոխող նավակի շրջվելու հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել

Այսօր՝ օգոստոսի 12-ին միգրանտներ տեղափոխող նավակը փորձելով հատել Լա Մանշը Ֆրանսիայից, շրջվել է, ինչ հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, տեղեկացնում է Reuters-ը։ 

Պարբերականը միաժամանակ նշում է, որ ավելի քան 50 մարդ է փրկվել նավակի շրջվելուց հետո։ 

«Մենք փրկեցինք 54 մարդու, ներառյալ մի կնոջ»,- ասել է կամավորական Էն Թորելը։