ABCMEDIA
Արմեն Աշոտյանի կալանքը երկարացնելու հարցով միջնորդության քննությունը հետաձգվեց

Արմեն Աշոտյանի կալանքը երկարացնելու հարցով միջնորդության քննությունը հետաձգվեց

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երկարացնելու հարցով միջնորդության քննությունը հետաձգվեց, տեղեկացրել է վերջինիս փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության քննարկման դատական նիստը հետաձգվել է մինչև երկուշաբթի, ժամը 12:30-ը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը: