Էյֆելյան աշտարակի աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են՝ ռումբի մասին ահազանգից հետո
Էյֆելյան աշտարակի աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են՝ ռումբի մասին ահազանգից հետո, հայտնում է Le Parisien պարբերականը՝ հղում տալով ոստիկանությունում իր աղբյուրին։
Տարհանումն իրականացվել է՝ «որպես նախազգուշական միջոց», ռումբի մասին ահազանգի հեղինակին դեռ չեն պարզել, էվակուացրել են նաև աշտարակի մոտ գտնվող անձանց և հարևանությամբ գտնվող ռեստորանի այցելուներին ու աշխատակիցներին։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության սակրավորները՝ տարածքում ստուգումներ իրականացնելու համար։