ABCMEDIA
Էյֆելյան աշտարակի աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են՝ ռումբի մասին ահազանգից հետո

Էյֆելյան աշտարակի աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են՝ ռումբի մասին ահազանգից հետո

Էյֆելյան աշտարակի աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են՝ ռումբի մասին ահազանգից հետո, հայտնում է  Le Parisien պարբերականը՝ հղում տալով ոստիկանությունում իր աղբյուրին։ 

Տարհանումն իրականացվել է՝ «որպես նախազգուշական միջոց», ռումբի մասին ահազանգի հեղինակին դեռ չեն պարզել, էվակուացրել են  նաև աշտարակի մոտ գտնվող անձանց և հարևանությամբ գտնվող ռեստորանի այցելուներին ու աշխատակիցներին։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության սակրավորները՝ տարածքում ստուգումներ իրականացնելու համար։