ABCMEDIA
Ղրիմին հարվածներ հասցնելու Կիևի փորձերն անպատասխան չեն մնա. ՌԴ ԱԳՆ

Ղրիմին հարվածներ հասցնելու Կիևի փորձերն անպատասխան չեն մնա. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը խստորեն դատապարտում է և անպատասխան չի թողնի Ուկրաինայի՝ քաղաքացիական օբյեկտ հանդիսացող Ղրիմի կամրջի վրա հարձակվելու փորձը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք խստորեն դատապարտում ենք այս ահաբեկչական հարձակումները: Ղրիմի կամուրջը զուտ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտ է, որի վրա հարձակումներն անընդունելի են»,- ասել է Զախարովան:

Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը նման հարձակումներով փորձում են ռևանշի հասնել խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների հաշվին՝ մարտի դաշտում անհաջողությունների դիմաց:

«Նման դիվերսիաները միջազգային հանրությանը հնարավորություն են տալիս ևս մեկ անգամ համոզվելու Կիևի վարչակարգի իրական էության հարցում: Նման բարբարոսական գործողությունները չեն կարող արդարացում ունենալ և դրանք անպատասխան չեն մնա»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: