ABCMEDIA
Այսօր Արցախից 10 բուժառու է տեղափոխվել Հայաստան

Այսօր Արցախից 10 բուժառու է տեղափոխվել Հայաստան

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական
բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին,  անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն
ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 
միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել
9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին։

Ադրբեջանական կողմը շարունակում է արգելել Կարմիր խաչի մեքենաներով
խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ։