ABCMEDIA
Մահվան դեպք` երևանյան վերելակում

Մահվան դեպք` երևանյան վերելակում

ABC Media-ն խոսել էր շենքի բնակիչների հետ, նրանք նշել էին, որ
պոկվելու պահին վերելակում գտնված կինը, բարեբախտաբար չի տուժել։  Այսօր արդեն պարզ դարձավ, որ իրականում նույն միջադեպի
հետևանքով զոհ, այնուամենայնիվ, եղել է։ Շենքի բնակիչներից Արմեն Ալավերդյանը սոցցանցի
իր էջում տեղեկացրել է`  այդ օրը 9-րդ հարկում
82տ. կինը վերելակ է կանչել, իսկ երբ դուռը բացվել է, նա չի կողմնորոշվել, որ խցիկն
այդ հարկում չէ և քայլ է արել դեպի անդունդ։

«Փաստորեն վերելակն ուժեղ դղրդյունով և ներսում գտնված կնոջը պատեպատ
տալով է իջել 4-ից առաջին հարկ ոչ թե պոկվելու պատճառով, այլ քանի որ նրա վրա մարդ
էր ընկել։ Այդ 82-ամյա կնոջ որդին մեկ օր փնտրում էր մորը, մինչև պարզվեց, որ նրա դին
վերելակի խցիկի գագաթին է»,- գրել է Ալավերդյանը։