
Վրաստանը վերջին մեկ ամսում արտաքսել է 100 օտարերկրացի՝ ներառյալ Հայաստանի քաղաքացիներին
Վերջին մեկ ամսում Վրաստանից արտաքսվել է 100 օտարերկրացի քաղաքացի՝ Միգրացիայի դեպարտամենտի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ գործողությունների հետևանքով. գրում է Վրաստանի պետական հեռուստաընկերությունը հղում անելով երկրի ՆԳՆ-ին:
ՆԳՆ-ի տվյալներով՝ արտաքսվածները Հայաստանի, Եգիպտոսի, Իրաքի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Սիրիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Քենիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Բանգլադեշի, Բելառուսի, Լիտվայի, Նիգերիայի, Չինաստանի և Ղրղըզստանի քաղաքացիներ են եղել։
Ըստ գործող օրենքների՝ նրանք զրկվել են նաև Վրաստան կրկին մուտք գործելու իրավունքից։
«Վրաստանի ՆԳՆ Միգրացիայի դեպարտամենտը պատասխանատու է անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար: Դեպարտամենտի հիմնական գործառույթներից է Վրաստանում առանց օրինական հիմքերի բնակվող օտարերկրացիներին հայտնաբերելն ու արտաքսումն ապահովելը»,- նշված է նախարարության հաղորդագրությունում։