ABCMEDIA
Ստեփանակերտի ջրամատակարարումը լուրջ խնդիրների է բախվում

Ստեփանակերտի ջրամատակարարումը լուրջ խնդիրների է բախվում

Ստեփանակերտի շուրջօրյա ջրամատակարարման
համակարգը լուրջ խնդիրների է բախվում:Այս մասին տեղեկացնում
է
 Ստեփանակերտի քաղաքապետարանն ու հորդորում է բնակիչներին խնայողաբար օգտագործել
ջուրը։

«Հարգելի՛ քաղաքացիներ, շոգ եղանակի
պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերի պաշարների նվազեցման և էլեկտրամատակարարման հովհարային
անջատումներով ու վառելիքի բացակայությամբ պայմանավորված արտեզյան ջրհորների դադարներով
գործարկման պատճառով Ստեփանակերտի շուրջօրյա ջրամատակարարման համակարգը լուրջ խնդիրների
է բախվում:

Խնդրում ու հորդորում ենք բոլորիդ հնարավորինս
խնայողաբար ու նպատակային օգտագործել խմելու ջուրը», – ասված է քաղաքապետարանի հայտարարության
մեջ։