ABCMEDIA
Դավիթ Իշխանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսների հետ

Դավիթ Իշխանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսների հետ

Արցախի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին
Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից։

Երկու կաթողիկոսներն էլ իրենց լիակատար աջակցությունն են հայտնել
Արցախի Հանրապետության ապաշրջափակման ու մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերահաստատման
ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Վեհափառ հայրերը հավաստիացրել են, որ Հայ առաքելական եկեղեցին միշտ
լինելու է Արցախի և Արցախի ժողովրդի կողքին, և սերտ համագործակցության պատրաստականություն
են հայտնել:

Դավիթ Իշխանյանը շնորհակալություն է հայտնել հայրապետական
օրհնանքի և բարեմաղթանքների համար: