ABCMEDIA
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով ձերբակալվել են ծառայակիցները

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով ձերբակալվել են ծառայակիցները

Զինծառայող Ժորա Կարապետյանի մահվան դեպքով էական մի շարք հանգամանքներ
են պարզվել․ հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

2023 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասից
հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:50-ի սահմաններում, զորամասի
պահպանության շրջանի մարտական դիրքում նույն զորամասի ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանը,
լինելով ազատ հերթափոխում, գետնատնակի մոտ այլ զինծառայողին ամրակցված ինքնաձիգով կատարել
է ինքնասպանության փորձ։

Զինծառայողը տեղափոխվել է Արարատի ԲԿ, այնտեղից՝
Երևան՝ զինհոսպիտալ:

Ավելի ուշ՝ օգոստոսի 11-ի վաղ առավոտյան, հոսպիտալից
հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինծառայող
Ժորա Կարապետյանը մահացել է։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել
է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝
մարտական դիրքում գտնվող զինծառայողներ։

Իրականացված անհետաձգելի գործողությունների
արդյունքում օգոստոսի 11-ին Ժ․ Կարապետյանին մարտական հերթապահություն
կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում մի խումբ անձանց կողմից անզգուշությամբ
ինքնասպանության հասցնելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել
է վերջինիս համածառայակից, ժամկետային երկու զինծառայող։