ABCMEDIA
Սպասելի է, որ Իրանը կարելին շարունակի կատարել Լաչինի միջանցքի վերաբացման հարցով. Արամ Առաջին կաթողիկոսը ընդունել է Իրանի դեսպանության պատվիրակությանը

Սպասելի է, որ Իրանը կարելին շարունակի կատարել Լաչինի միջանցքի վերաբացման հարցով. Արամ Առաջին կաթողիկոսը ընդունել է Իրանի դեսպանության պատվիրակությանը

Սպասելի է, որ Իրանը կարելին շարունակի կատարել Բերձորի (Լաչին) միջանցքի շուտափույթ
վերաբացման հարցով:
Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝
Լիբանանում Իրանի դեսպանության պատվիրակության հետ հանդիպմանը:

«Նորին Ս. Օծութիւնը յատուկ կերպով անդրադարձաւ Ազրպէյճանի կողմէ Արցախի շրջափակման
հարցին։ Ան ընդգծեց, որ Իրանը մեզի համար բարեկամ երկիր է, ուստի, սպասելի է, որ ան
իր կարելին շարունակէ կատարէ Բերձորի (Լաչին) միջանցքին շուտափոյթ վերաբացման հարցին
գծով՝ նկատի ունենալով աւելի քան 120 հազար հայերու սովամահ դառնալու դառն իրականութիւնը»,-
ասվում է հաղորդագրության մեջ։