ABCMEDIA
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը շնորհավորել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահին

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը շնորհավորել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահին

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ
Շերմանը շնորհավորել  է Դավիթ Իշխանյանին` Արցախի
Հանրապետության  ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու
առիթով, տեղեկանում ենք Արցախի խորհրդարանի պաշտոնական կայքից։

«ԱՄՆ կոնգրեսական Բրեդ
Շերմանը, ողջունելով Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի
ընտրության առիթով, ակնկալում է Արցախի և հայ ժողովրդի հետ ԱՄՆ-ի կապերի հետագա ամրապնդմանն
ուղղված աշխատանքների շարունակություն»,- նշված է հաղորդագրության մեջ։