ABCMEDIA
Ես որևէ նոր ասելիք չունեմ, ուրախ էլ չեմ, պաշտպանելու եմ այն մարդուն, որն ինձ զրպարտել է. Սերժ Սարգսյանի ցուցմունքը

Ես որևէ նոր ասելիք չունեմ, ուրախ էլ չեմ, պաշտպանելու եմ այն մարդուն, որն ինձ զրպարտել է. Սերժ Սարգսյանի ցուցմունքը

Սերժ Սարգսյանի,  Բարսեղ Բեգլարյանի, Գևորգ Հարությունյանի գործով դատական հերթական
նիստի ընթացքում այսօր ցուցմուքն տվեց ՀՀ 3-րդ նախագահը։

«Ես առանձնապես ասելիք չունեմ, որովհետև դատաքննության ամբողջ ընթացքը
հստակ ապացուցեց, որ Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում կայացրեց։ Եթե նա այդ որոշումը
չկայացներ, պատասխանատվություն կկրեր այն ժամանակ։

Այդ ծրագիրը կարող էին իրականացնել երկու ընկերություններ, և նա
այդ ընկերություններից ընտրել է այն ընկերությանը, որն ավելի ցածր գին է առաջարկում»,-
ասաց նա։

Մեղադրական կողմը Սերժ Սարգսյանին հարցրեց Բարսեղ Բեգլարյանի հետ ունեցած հարաբերությունների
մասին։ Սերժ Սարգսյանը կրկնեց բոլոր այն պնդումները, որոնք ասել էր նախկին հարցաքննությունների
ժամանակ՝ հին ընկերներ են։

«Իրականում ես այնքան էլ ուրախ չեմ հիմա պաշտպանելու մի մարդու,
որն այստեղ ինձ զրպարտել է, սակայն իրականությունն այն է, որ ես ասել եմ՝ ծրագիրը պետք
է իրականացվի ժամանակին և որակով»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ
Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո
Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման
ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համարսուբսիդիայի առանձնապես
խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝
առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված
մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական
հետապնդում։