ABCMEDIA
Ադրբեջանը կրակել է դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ

Ադրբեջանը կրակել է դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ

Ասկերանում՝ ժամը
10:50-ի սահմաններում, Մարտունու Սարգսաշեն գյուղում գտնվող ադրբեջանական մարտական
դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներով կրակել են Ասկերանի Սարուշենի ցորենի
դաշտում աշխատող քաղաքացիական անձանց վրա։ Տուժածներ չկան։ Կրակոցներից վնասվել է գյուղատնտեսական
աշխատանքներում ներգրավված՝ Ա.Ղ.-ի վարած «Ֆորդ-Տրանզիտ» ավտոմեքենայի դիմացի երկու
դռների ապակիները։ Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Հաղորդումը փոխանցվել
է ռուսական խաղաղապահ զորակազմին։