08 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ժամանակն է վերսկսելու հանդիպումները «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի ձևաչափով․ Լավրով

Ժամանակն է վերսկսելու հանդիպումները «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի ձևաչափով․ Լավրով

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ հիմա հարմար ժամանակ է վերսկսելու հանդիպումները «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի ձևաչափով՝ մի կողմից Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի, մյուս կողմից՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև։

Լավրովը հիշեցրել է, որ այս հարթակի ստեղծման նախաձեռնողները Թուրքիան և Ադրբեջանը էին։

«Մենք երկու տարի առաջ մի քանի հանդիպում ունեցանք նախարարների մակարդակով։ Եղել են նաև փոխնախարարների մակարդակով հանդիպումներ», – նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը՝ ելույթ ունենալով ՄԳԻՄՕ-ի ուսանողների և դասախոսների առջև։

«Հիմա մենք կարծում ենք, որ ժամանակն է վերսկսել այս ձևաչափով աշխատանքները։ Մեր իրանցի հարևանները աջակցում են այս գործընթացներին։ Թուրքիան և Ադրբեջանը, ինչպես արդեն ասացի, այս հարթակի նախաձեռնողներն էին»։ Լավրովն ընդգծել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի աշխատանքի հիմնական առաջնահերթությունները խաղաղությունն ու համագործակցությունն են դրանք երբեք չեն փոխվել։ Անդրադառնալով 2020 թ-ի ԼՂ պատերազմին՝ ՌԴ ԱԳ ղեկավարը նշել է «Ամեն ինչ կարող էր ավելի վաղ ավարտվել, բայց ոչ բոլոր կողմերն էին պատրաստ դրան։ Այնուամենայնիվ, նախագահ Պուտինը հասավ համաձայնությունների, որոնք ստորագրվեցին Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից 2020 թվականի նոյեմբերին»։

Ռազմագերիներ