11 Դեկ
2024
3° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր պատերազմի հավանականությունն ամեն օր ավելանում է, Փաշինյանը դեռ հնարավորություն ունի հետ կանգնելու․ Օսկանյան

Նոր պատերազմի հավանականությունն ամեն օր ավելանում է, Փաշինյանը դեռ հնարավորություն ունի հետ կանգնելու․ Օսկանյան

Հայ-ադրբեջանական հակամարտությունում հայերս ունենք մեկ լծակ՝ այսպես
կոչված խաղաղության պայմանագիրը ստորագրել-չստորագրելը․ այս մասին իր հրապարակած տեսանյութում
ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Նրա խոսքով՝ այսօր այդ լծակը բավական թուլացել է, որովհետև Հայաստանի
իշխանությունը նախապես հայտարարել էր, թե ինչպիսի փաստաթուղթ են ստորագրելու։

«Արդեն նախօրոք ասել են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, որ պատրաստ
են Հայաստանից տարածքներ զիջել»,-ասել է Վարդան Օսկանյանը։

Ըստ նախկին արտգործնախարարի՝ այս ամենն այդ
լծակը թուլացրել է։

«Բայց սա բանավոր է, կարծում եմ՝ գրավոր տարբերակում լծակը դեռ
չի կորցրել այդ ուժը, և մենք պետք է հնարավորինս լավ օգտագործենք այն։ Պետք է օգտագործենք,
բայց այնպես, որ մեր գլխին նոր պատերազմ չբերենք։ Այն ձևով, որով այսօր այդ լծակն օգտագործվում
է, իր մեջ շատ լուրջ վտանգներ է պարունակում և պատերազմի հավանականությունն օրեցօր
ավելի մեծանում է։

Իշխանությունները հնարավորություն ունեն իրենց բանավոր խոսքից
հետ կանգնելու, որ ավելի չուժեղացնեն այդ լծակը»-նշել է նա։

Օսկանյանի խոսքով՝ մոտ ապագայում պատերազմի
առաջ կանգնելու հավանականությունն ամեն օր մեծանում է։

«Չգիտեմ, թե ինչ է մտածում Նիկոլ Փաշինյանը,
բայց կարծում եմ, որ իր համար այս փաստաթուղթը ստորագրելը հեշտ չի լինելու, որովհետև
դրա բովանդակությունը որևէ աղերս չունի հայ ժողովրդի շահերի հետ։ Վտանգը հենց այստեղ
է, որովհետև այն բառապաշարն ու հռետորիկան, որը Փաշինյանն օգտագործում է, պատերազմի
վտանգը մեծացնում է»,-հավելել է Օսկանյանը։